ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՁԱՅՆԱՅԻՆ ՄԵՆՅՈՒ (IVR)

Ինտերակտիվ ձայնային մենյուն ողջունում է ընկերության հաճախորդներին, տրամադրում տեղեկատվություն և կատարում զանգերի վերաբաշխում:

ԶԱՆԳԵՐԻ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ

Զանգերի վերաբաշխումը Officephone.am-ի «Վիրտուալ ԱՀԿ» ծառայության բաղադրիչ մաս է: Այն թույլ է տալիս բարելավել հաճախորդների սպասարկման գործընթացը և բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը:

ԶԱՆԳԵՐԻ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ

Զանգերի վերահասցեավորումը Officephone.am-ի «Վիրտուալ ԱՀԿ» և «Տեղական կապ» ծառայությունների բաղադրիչ մասն է:  Բոլոր մուտքային զանգերը կարող են վերահասցեավորվել քաղաքային, միջազգային և բջջային համարների, ինչպես նաև ձայնային փոստի համարին: 

ԶԱՆԳԵՐԻ ԴԻՏԱՐԿՈՒՄ

Զանգերի դիտարկումը և վիճակագրական տվյալների հավաքագրումը Officephone.am-ի «Վիրտուալ ԱՀԿ» ծառայության բաղադրիչ մասն է, որն ապահովում է ավելի արդյունավետ աշխատանքային գործընթացի կազմակերպում: 

ՎԻՐՏՈՒԱԼ ՖԱՔՍ

Վիրտուալ ֆաքսը թույլ է տալիս հեշտ ու արագ ուղարկել և ընդունել ֆաքսիմիլային հաղորդագրություններ առանց համապատասխան սարքավորման: 

ԿՈՆՖԵՐԱՆՍ ԿԱՊ

Կոնֆերենս-կապը ժամանակակից բիզնես հաղորդակցման կարևոր մասն է: Այն թույլ է տալիս կոլեկտիվ բանակցություններ և քննարկումներ կազմակերպել գրասենյակից դուրս գտնվող աշխատակիցների, հաճախորդների և գործընկերների մասնակցությամբ:

Ձայնային փոստ

Ձայնային փոստ ծառայությունը հնարավորություն  է տալիս զանգահարողներին թողնել հաղորդագրություն, եթե հեռախոսահամարը չի պատասխանում, օրինակ՝ ոչ աշխատանքային օրերին ու ժամերին: