Մեր մասին

Օfficephone.amը «Այթեր» ՍՊԸ-ի   ապրանքանիշն է, որը մատուցում է IP հեռախոսակապի ծառայություններ:  «Այթեր» ՍՊԸ-ն, հանդիսանալով հեռահաղորդակցության օպերատոր, առաջարկում է թվային և միջազգային հեռախոսակապի բազմաթիվ ծառայություններ,  որոնք տարբերվում են իրենց որակով և մատչելի գներով:

OfficePhone.am-ն առաջարկում է ժամանակակից կապի ծառայության առանձնահատուկ լուծումներ` VoIP տեխնոլոգիայի կիրառման օգնությամբ, որոնք Ձեր գործունեությանը կհաղորդեն ճկունություն և կդառձնեն հեշտ վերահսկելի:

Դուք կկարողանաք խնայել  Ձեր ժամանակը և գումարները: Ծառայությունները տրամադրվում են ինչպես իրավաբանական անձանց, այնպես էլ առանձին անհատներին:

Մեր ընկերության առաքելությունն է VoIP տեխնոլոգիաների ներդրման միջոցով հաճախորդների բիզնես խնդիրների լուծումը:

OfficePhone.amը մասնագիտացած է VoIP տեխնոլոգիաների վրա հիմնված հեռահաղորդակցման լուծումների մշակման և ներդրման գործունեության մեջ: Ծառայությունները հասանելի են Հայանստանի Հանրապետության ողջ տարածքում:

OfficePhone.amի ժամանակակից ծառայությունները լուծում են տալիս մեծ թվով խնդիրների`նպաստելով Ձեր բիզնեսի արդյունավետության բարձրացմանը և հեռահաղորդակցման բնագավառում ծախսերի կրճատմանը:

Մեր ընկերությունը կօգնի նոր տեսանկյունից դիտարկել Ձեր տնօրինության տակ եղած կապի ռեսուրսները և բացահայտել դրանց օգտագործման հսկայական ներուժը:

Մեր կողմից տրամադրված ծառայությունները հնարավորություն կտան լինել շարժական, անկախ և մշտապես հասանելի հաճախորդների ու գործընկերների համար: