Վիրտուալ ԱՀԿ (IP PBX / АТС)

Վիրտուալ ԱՀԿ՝ արդյունավետ միջոց բիզնեսի զարգացման համար 

Վիրտուալ ավտոմատիզացված հեռախոսակայանը  (IP-PBX)   ժամանակակից գրասենյակային ինֆրաստրուկտուրայի կարևոր մասն է:  Այն հիմնված է միջազգային IP-տեխնոլոգիաների վրա և կարող է օգտագործվել ինչպես գրասենյակում, այնպես էլ  ցանկացած այլ վայրում:

Ծառայության նկարագիր                                              

Օգտվելով Officephone.am-ի «Վիրտուալ ԱՀԿ» ծառայությունից՝ Դուք կստանաք  բազմաթիվ հնարավորություններով օժտված որակյալ կորպորատիվ կապ: Այն «վիրտուալ» է կոչվում, քանի որ հեռախոսակայանի աշխատանքն ապահովվում է մեր սերվերների միջոցով, և չկա անհրաժեշտություն գրասենյակում տեղադրել հեռախոսակայան:

Վիրտուալ ԱՀԿ-ն ճկուն է և կարող է հարմարեցվել հաճախորդների պահանջներին: Նրա ֆունկցիոնալ հնարավորությունները կարող են ընդլայնվել առանց լրացուցիչ ծախսերի:

Ֆունկցիոնալ կարողություններ

  • ինտերակտիվ ձայնային մենյու (IVR)
  • մուտքային զանգերի հերթական կառավարում
  • ընթացիկ զանգերի վերահասցեավորում ընկերության աշխատակիցների և մասնաճյուղերի միջև
  • խոսակցության ձայնագրում և պահպանում
  • կոնֆերենց-կապ
  • ձայնային փոստ
  • զանգերի վերահսկում և վիճակագրական տվյալների հավաքագրում
  • վիրտուալ ֆաքս

Առավելություններ

  • թանկարժեք սարքավորումների գնման և սպասարկման ծախսերի կրճատում
  • միջքաղաքային և միջազգային կապի ծախսերի կրճատում
  • աշխատանքի արդյունավետության բարձրացում՝ զանգերի վերաբաշխման շնորհիվ
  • ընկերության բոլոր բաժանմունքների ինտեգրում միասնական հեռախոսացանցում
  • ընկերության իմիջի բարձրացում