Զանգերի Դիտարկում

Զանգերի դիտարկումը և վիճակագրական տվյալների հավաքագրումը Officephone.am-ի «Վիրտուալ ԱՀԿ» ծառայության բաղադրիչ մասն է, որն ապահովում է ավելի արդյունավետ աշխատանքային գործընթացի կազմակերպում: Վերլուծելով հեռախոսազանգերի վիճակագրական տվյալները, վաճառքի մենեջերները հնարավորություն կստանան բարելավել կոնկրետ բաժինների և մասնագետների աշխատանքը՝ ժամանակին հայտնաբերելով և շտկելով սխալներն ու թերությունները:
Առավելությունները
  • մուտքային զանգերի ամբողջական քանակի ցուցադրում
  • հեռախոսագծերի քիչ, շատ ծանրաբեռնվածության ժամանակահատվածի վերաբերյալ  հաշվետվություն:
Զանգերի դիտարկումը և վիճակագրական տվյալների հավաքագրումը կնպաստի աշխատակիցների, բաժինների արդյունավետության գնահատման գործընթացին հետևյալ կերպ.
  • վերլուծելով ընդունված և կորցրած զանգերի քանակական հարաբերակցությունը
  • գնահատելով հեռախոսագծում բաժանորդի սպասելաժամանակը
  • դիտարկելով հեռախոսազանգերի միջին տևողությունը՝ ըստ աշխատակիցների և բաժինների
  • նպատակային ու ոչ նպատակային զանգերի հարաբերակցություն
  • բացահայտելով զանգերի կորստի պատճառները: