Զանգերի Վերահասցեավորում

Զանգերի վերահասցեավորումը Officephone.am-ի «Վիրտուալ ԱՀԿ» և «Տեղական կապ» ծառայությունների բաղադրիչ մասն է:  Բոլոր մուտքային զանգերը կարող են վերահասցեավորվել քաղաքային, միջազգային և բջջային համարների, ինչպես նաև ձայնային փոստի համարին: Մեր համակարգում նախատեսված են վերահասցեավորման հետևյալ տարբերակները.
  • վերահասցեավորում ըստ հեռախոսագծի զբաղվածության (busy) — եթե հեռախոսահամարը զբաղված է բաժանորդի կողմից սահմանված ժամանակահատվածում, ապա զանգը կփոխանցվի նշված հեռախոսահամարին
  • ընդհանուր վերահասցեավորում (all calls) — բոլոր մուտքային զանգերը վերահասցեավորվում են նշված հեռախոսահամարին
  • վերահասցեավորում պատասխանի բացակայության դեպքում (no response) — եթե բաժանորդը չի պատասխանում սահմանված ժամանակահատվածում, ապա զանգը կհասցեավորվի նշված հեռախոսահամարին
  • վերահասցեավորում ըստ շաբաթվա օրերի և ժամերի — բաժանորդը կարող է կարգավորել զանգերի վերահասցեավորումը ըստ օրերի և ժամերի: Օր.՝ երեկոյան ժամերին կամ տոն օրերին զանգերը կարող են վերահասցեավորվել այլ համարներին կամ ձայնային փոստին:
Կարգավորե́́ք մուտքային զանգերի վերահասցեավորումը և մի́́ կորցրեք Ձեր հաճախորդների զանգերը: