Ինտերակտիվ Ձայնային Մենյու (IVR)

Ինտերակտիվ ձայնային մենյուն ողջունում է ընկերության հաճախորդներին, տրամադրում տեղեկատվություն և կատարում զանգերի վերաբաշխում: Ձեր ընկերության հաճախորդները կարող են տեղեկություններ ստանալ ավտոմատ ռեժիմով՝ հետևելով ձայնային հրահանգներին:  Այդ ծառայությունը հարմարավետ է թե՛ հաճախորդների, թե՛ ընկերությունների համար:  Հաճախորդը, որը դիմում է ընկերությանը կոնկրետ հարցումով, կարող է միանգամից միանալ համապատասխան մասնագետին և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն:  Շատ դեպքերում հարկ չէ զանգը փոխանցել մասնագետին, քանի որ ծրագրային համակարգը կարող է տրամադրել հաճախորդին հետաքրքող տեղեկատվությունը: Ընկերությունների համար այս ծառայությունը շահավետ է այնքանով, որ հնարավորություն է տալիս ավտոմատացնել զանգերի վերաբաշխման գործընթացը՝ հեշտացնելով օպերատորների և գործավարների աշխատանքը: Ձայնային մենյուն կարող է ծառայել նաև որպես արդյունավետ գովազդային միջոց:  Ձայնային հաղորդագրությունները կարող են պարունակել ընկերության գործունեության նկարագիրը, տեղեկատվություն նոր ապրանքների, ծառայությունների վերաբերյալ և այլն:
Առավելություններ
  • մեծ քանակությամբ զանգերի մշակման հնարավորություն՝ անգամ ոչ աշխատանքային ժամերին, հանգստյան և տոն օրերին
  • հաճախորդներին ճշգրիտ տեղեկատվության տրամադրում
  • գործունեության արդյունավետության բարձրացում աշխատանքի ճիշտ վերաբաշխման շնորհիվ
  • ընկերության իմիջի ձևավորում
  • հաճախորդների սպասարկման և գոհունակության մակարդակի բարձրացում
«Ձայնային մենյու»-ն կարող է օգտագործվել որպես Officephone.am-ի «Վիրտուալ ԱՀԿ» ծառայության բաղադրիչ մաս: