Արտերկրի հեռախոսահամար
Վիրտուալ համարը կապահովի Ձեր ներկայությունը միջազգային շուկայում
Վիրտուալ համար ձեռք բերելով՝ Դուք հնարավորություն եք ստանում բարելավել ընկերության բիզնես հաղորդակցումը օտարերկրյա գործընկերների հետ և մուտք գործել միջազգային շուկա՝ առանց խոշոր ներդրումների:
Ծառայության նկարագիր
Officephone.am-ի «Վիրտուալ համար» ծառայությունը հնարավորություն է տալիս հայաստանյան ընկերություններին իրենց գրասենյակում ունենալ ավելի քան 50 երկրի հեռախոսահամար, ինչը թույլ կտա հեշտ ու մատչելի հաղորդակցվել այդ երկրներում գտնվող հաճախորդների և գործընկերների հետ: Այդ համարներին կատարվող զանգերը տեղական են արտերկրում գտնվող բաժանորդների համար: Բոլոր մուտքային զանգերը Ձեր համար կլինեն անվճար:
Առավելություններ
- մատչելի սակագներ
- բարձրորակ կապ
- բազմագծային կապ
- գրասենյակի վիրտուալ ներկայությունը արտերկրում
- արտասահմանում գտնվող հաճախորդների և գործընկերների հետ հեշտ ու մատչելի շփման հնարավորություն
- լրացուցիչ հնարավորություններ (խոսակցության ձայնագրում, ձայնային փոստ, զանգերի վիճակագրություն և այլն)
Ծառայությունը նախատեսված է այն ընկերությունների համար,
- որոնց գործունեությունը կապված է հաճախակի գործուղումների հետ
- որոնք ցանկանում են մուտք գործել միջազգային շուկա
- որոնք ունեն ներկայացուցչություններ և բաժանմուքներ արտերկրում
- որոնք զբաղվում են առցանց բիզնես գործունեությամբ
Օգտվեք Officephone.am-ի«Վիրտուալ համար» ծառայությունից և ապահովեք Ձեր ընկերության ներկայությունը միջազգային շուկայում: