Ֆիքսված հեռախոսակապ

Բազմաֆունկցիոնալ և մատչելի կապ Ձեր գրասենյակում 

Ծառայության նկարագիր  

Միացնելով Officephone.am «Տեղական հեռախոսակապ» ծառայությունը Երևանում և Հայաստանի մարզերում՝ Դուք կստանաք 060 կոդով հեռախոսահամար և հնարավարություն կունենաք մշտական կապի մեջ լինել Ձեր աշխատակիցների, հաճախորդների ու գործընկերների հետ:  Զանգերը իրականացվում են SIP տեխնոլոգիայի հիման վրա, որը հանդիսանում է բազմաֆունկցիոնալ կորպորատիվ կապի կառուցման ժամանակակից և հուսալի միջոց:

Հեռախոսակապից օգտվելու համար պետք չեն ֆիզիկական հեռախոսագծեր, քանի որ այն գործում է Ինտերնետ կապի միջոցով՝ Հայաստանի ցանկացած վայրում: Հեռախոսահամարը բազմագծային է, ինչը հնարավորություն է տալիս միաժամանակ կատարել և ստանալ բազմաթիվ հեռախոսազանգեր միևնույն համարի միջոցով:

Ընտրելով «Տեղական հեռախոսակապի» 4 սակագնային փաթեթներից մեկը՝ «Ստարտեր», «Կլասիկ», «Բիզնես» և «Բիզնես+», Դուք կբարելավեք Ձեր ընկերության բիզնես հաղորդակցումը՝ զգալիորեն կրճատելով Ձեր հեռախոսային ծախսերը:

Առավելություններ

  • գրասենյակի արագ հեռախոսաֆիկացում առանց ավելորդ ծախսերի
  • մատչելի սակագներ
  • բարձրորակ կապ
  • բազմագծային հեռախոսահամար
  • միասնական ցանցի ստեղծման հնարավորություն
  • միջքաղաքային և միջազգային զանգերի ծախսերի կրճատում
  • լրացուցիչ հնարավորություններ (ինտերակտիվ ձայնային մենյու, կոնֆերենց-կապ և այլն)

Ծառայությունը նախատեսված է  

  • ընկերությունների համար, որոնք ցանկանում են ունենալ որակյալ կապ մատչելի սակագներով: