Զանգերի սպասարկման կենտրոն

Ընկերության և հաճախորդների միջև սերտ համագործակցություն ապահովող միջոց

Ծառայության նկարագիր      

Officephone.am-ի «Զանգերի սպասարկման կենտրոնը» արդյունավետ լուծում է սպառողների սպասարկման գործընթացը լիարժեք կազմակերպելու, հեռախոսային հարցումներ և վաճառքներ իրականացնելու համար: Վստահելով մեր հեռախոսային օպերատորներին՝ Դուք կարող եք  համոզված լինել, որ Ձեր ընկերության հեռախոսազանգերը միշտ կլինեն լիարժեք սպասարկված: Զանգերի սպասարկման կենտրոնը կարող է գործել թե՛ մուտքային, թե՛ ելքային զանգերի համար.

Մուտքային զանգեր

  • շուրջօրյա հեռախոսազանգերի սպասարկում
  • թեժ գիծ
  • ծառայության/արտադրանքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում

Ելքային զանգեր

  • հեռախոսային հարցումներ՝ մարկեթինգային, սոցիոլոգիական և այլն
  • հեռախոսային վաճառքների իրականացում
  • ծառայության/արտադրանքի մասին տեղեկատվության տարածում
  • հաճախորդների բազաների ստեղծում և տեղեկատվության մշակում

Առավելություններ

  • յուրաքանչյուր զանգի բարձրորակ սպասարկում առանց աշխատակիցներին զբաղեցնելու
  • սպառողների հետ արդյունավետ հետադարձ կապի ստեղծում
  • ընկերության հասանելիության ապահովում 24 ժամ 7 օր` 24/7
  • ժամանակի և ծախսերի կրճատում մեծ քանակությամբ զանգերի մշակման համար
  • մարկեթինգային հետազոտություններ անցկացնելու հնարավորություն
  • սպասարկման բարձր որակ
  • հաճախորդների բազայի ստեղծում
  • մատչելի սակագներ

Ծառայությունը նախատեսված է  այն ընկերությունների համար,

  • որոնք սպառողներից մեծ քանակությամբ զանգեր են ստանում,
  • որոնք իրականցնում ենյ սոցիոլոգիական հարցումներ և մարկետինգային հետազոտություններ,
  • որոնք աշխատում են առևտրի ոլորտում,
  • որոնք զբաղվում են ուղիղ վաճառքով