Մեր մասին
Օfficephone.am—ը «Այթեր» ՍՊԸ-ի ապրանքանիշն է, որը մատուցում է IP հեռախոսակապի ծառայություններ: «Այթեր» ՍՊԸ-ն, հանդիսանալով հեռահաղորդակցության օպերատոր, առաջարկում է թվային և միջազգային հեռախոսակապի բազմաթիվ ծառայություններ, որոնք տարբերվում են իրենց որակով և մատչելի գներով:
OfficePhone.am-ն առաջարկում է ժամանակակից կապի ծառայության առանձնահատուկ լուծումներ` VoIP տեխնոլոգիայի կիրառման օգնությամբ, որոնք Ձեր գործունեությանը կհաղորդեն ճկունություն և կդառձնեն հեշտ վերահսկելի:
Դուք կկարողանաք խնայել Ձեր ժամանակը և գումարները: Ծառայությունները տրամադրվում են ինչպես իրավաբանական անձանց, այնպես էլ առանձին անհատներին:
Մեր ընկերության առաքելությունն է VoIP տեխնոլոգիաների ներդրման միջոցով հաճախորդների բիզնես խնդիրների լուծումը:
OfficePhone.am—ը մասնագիտացած է VoIP տեխնոլոգիաների վրա հիմնված հեռահաղորդակցման լուծումների մշակման և ներդրման գործունեության մեջ: Ծառայությունները հասանելի են Հայանստանի Հանրապետության ողջ տարածքում:
OfficePhone.am—ի ժամանակակից ծառայությունները լուծում են տալիս մեծ թվով խնդիրների`նպաստելով Ձեր բիզնեսի արդյունավետության բարձրացմանը և հեռահաղորդակցման բնագավառում ծախսերի կրճատմանը:
Մեր ընկերությունը կօգնի նոր տեսանկյունից դիտարկել Ձեր տնօրինության տակ եղած կապի ռեսուրսները և բացահայտել դրանց օգտագործման հսկայական ներուժը:
Մեր կողմից տրամադրված ծառայությունները հնարավորություն կտան լինել շարժական, անկախ և մշտապես հասանելի հաճախորդների ու գործընկերների համար: