Վիրտուալ ԱՀԿ (IP PBX / АТС)
ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Վիրտուալ ԱՀԿ՝ արդյունավետ միջոց բիզնեսի զարգացման համար
Վիրտուալ ավտոմատիզացված հեռախոսակայանը (IP-PBX) ժամանակակից գրասենյակային ինֆրաստրուկտուրայի կարևոր մասն է: Այն հիմնված է միջազգային IP-տեխնոլոգիաների վրա և կարող է օգտագործվել ինչպես գրասենյակում, այնպես էլ ցանկացած այլ վայրում:
Ծառայության նկարագիր
Օգտվելով Officephone.am-ի «Վիրտուալ ԱՀԿ» ծառայությունից՝ Դուք կստանաք բազմաթիվ հնարավորություններով օժտված որակյալ կորպորատիվ կապ: Այն «վիրտուալ» է կոչվում, քանի որ հեռախոսակայանի աշխատանքն ապահովվում է մեր սերվերների միջոցով, և չկա անհրաժեշտություն գրասենյակում տեղադրել հեռախոսակայան:
Վիրտուալ ԱՀԿ-ն ճկուն է և կարող է հարմարեցվել հաճախորդների պահանջներին: Նրա ֆունկցիոնալ հնարավորությունները կարող են ընդլայնվել առանց լրացուցիչ ծախսերի:
Ֆունկցիոնալ կարողություններ
- ինտերակտիվ ձայնային մենյու (IVR)
- մուտքային զանգերի հերթական կառավարում
- ընթացիկ զանգերի վերահասցեավորում ընկերության աշխատակիցների և մասնաճյուղերի միջև
- խոսակցության ձայնագրում և պահպանում
- կոնֆերենց-կապ
- ձայնային փոստ
- զանգերի վերահսկում և վիճակագրական տվյալների հավաքագրում
- վիրտուալ ֆաքս
Առավելություններ
- թանկարժեք սարքավորումների գնման և սպասարկման ծախսերի կրճատում
- միջքաղաքային և միջազգային կապի ծախսերի կրճատում
- աշխատանքի արդյունավետության բարձրացում՝ զանգերի վերաբաշխման շնորհիվ
- ընկերության բոլոր բաժանմունքների ինտեգրում միասնական հեռախոսացանցում
- ընկերության իմիջի բարձրացում