Ինտերակտիվ Ձայնային Մենյու (IVR)
Ինտերակտիվ ձայնային մենյուն ողջունում է ընկերության հաճախորդներին, տրամադրում տեղեկատվություն և կատարում զանգերի վերաբաշխում: Ձեր ընկերության հաճախորդները կարող են տեղեկություններ ստանալ ավտոմատ ռեժիմով՝ հետևելով ձայնային հրահանգներին: Այդ ծառայությունը հարմարավետ է թե՛ հաճախորդների, թե՛ ընկերությունների համար: Հաճախորդը, որը դիմում է ընկերությանը կոնկրետ հարցումով, կարող է միանգամից միանալ համապատասխան մասնագետին և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն: Շատ դեպքերում հարկ չէ զանգը փոխանցել մասնագետին, քանի որ ծրագրային համակարգը կարող է տրամադրել հաճախորդին հետաքրքող տեղեկատվությունը: Ընկերությունների համար այս ծառայությունը շահավետ է այնքանով, որ հնարավորություն է տալիս ավտոմատացնել զանգերի վերաբաշխման գործընթացը՝ հեշտացնելով օպերատորների և գործավարների աշխատանքը: Ձայնային մենյուն կարող է ծառայել նաև որպես արդյունավետ գովազդային միջոց: Ձայնային հաղորդագրությունները կարող են պարունակել ընկերության գործունեության նկարագիրը, տեղեկատվություն նոր ապրանքների, ծառայությունների վերաբերյալ և այլն:
Առավելություններ
- մեծ քանակությամբ զանգերի մշակման հնարավորություն՝ անգամ ոչ աշխատանքային ժամերին, հանգստյան և տոն օրերին
- հաճախորդներին ճշգրիտ տեղեկատվության տրամադրում
- գործունեության արդյունավետության բարձրացում աշխատանքի ճիշտ վերաբաշխման շնորհիվ
- ընկերության իմիջի ձևավորում
- հաճախորդների սպասարկման և գոհունակության մակարդակի բարձրացում
«Ձայնային մենյու»-ն կարող է օգտագործվել որպես Officephone.am-ի «Վիրտուալ ԱՀԿ» ծառայության բաղադրիչ մաս: